Էդուարդ Գրիգորյան

Հետո Քեյթ Ջարեթթի փափուկ ստեղնաշարը մխրճվեց ուղեղս, թափանցելով հեռու հեռվից, անչափ նուրբ. Մխրճվեց երկարատև, առանց հարվածաին նրփերանգների, թեմաի հավսարաչափ ռիթմով.
Կիսականգնած Ջարրեթի անկրկնելի մատները, միտումնավոր, աօաջին հայացքից ասես հանկարծակի, անփութորեն, մեկ մեկ ոչ այն ստեղնը թեթևակի սեղմող, բայց հաստատ նախապես, տասնյակ անգամներ փորձված, մշակված, իսկ նման պոլիֆոնիան անառարկելի գերող, թափառող մոգական քառանկյունին. (Ջարրեթ- ստեղնաշար-մեղեդի-խելացնոր հույզ) աստիճանաբար անդադրուն շրջանի փոխակերպվող, դիմադրողականության յուրաքանչյուր նշույլ կորցրած էությանդ մեջ, հաղթարշավով խցկվող և աստվածաին, հզոր արվեստի հլու, վոլանտյոր դարձնող...

HOME | BIOGRAPHY | BOOKS | ARTICLES | NEWS & EVENTS | CONTACTS
Copyright © Grig-Aryan
Используются технологии uCoz